29 փետրվարի 2012 - 17:42 AMT
WikiLeaks. Թուրքիայի վարչապետը ցանկանում է գլխավորել մահմեդական աշխարհը և խզել Իսրայելի հետ բոլոր կապերը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է գլխավորել մահմեդական աշխարհը և խզել Իսրայելի հետ բոլոր կապերը: Դա հաստատվում է WikiLeaks կայքի կողմից հրապարակված փաստաթղթերում: Հետաքրքիր է, որ այդ փաստաթղթերում ամսաթվեր են, որոնք 3 ամսով նախորդում են Գազայի հատվածի ափերին «Ազատություն Գազային» նավատորմի արշավին:

Էրդողանն արդեն այդ ժամանակ պատրաստ էր բոլոր հարաբերությունները խզել Իսրայելի և ԱՄՆ հետ նրա համար, որպեսզի Իրանի դեմ ուժեղացներ իր դիրքերը մահմեդական աշխարհում: