29 փետրվարի 2012 - 17:50 AMT
Եգիպտոսի իրավապահ մարմինները հերքել են Բեն Լադենի թիկնապահի ձերբակալման մասին տեղեկատվությունը

Եգիպտոսի իրավապահ մարմինները հերքել են նախկինում տարածված տեղեկատվությունը Օսամա Բեն Լադենի նախկին թիկնապահ Սեյֆ ալ-Ադելի ձերբակալման մասին տեղեկատվությունը, հաղորդում է Agence France-Presse-ը:

Իշխանությունները պարզաբանել են, որ օդանավակայանում իսկապես ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ կասկածվող մարդ է ձերբակալվել, բայց ոչ այդ մարդը, ոչ էլ խմբավորումը «Ալ-Քայիդայի» և բեն Լադենի հետ կապ չունեն: