29 փետրվարի 2012 - 18:24 AMT
Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել Հունաստանին ֆինանսական օգնության 2-րդ փաթեթին

Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել Հունաստանին ֆինանսական օգնության երկրորդ փաթեթին: Կողմ է քվեարկել 111 պատգամավոր, 72-ը դեմ է արտահայտվել, 17-ը ձեռնպահ է մնացել կամ բացակայել է:

Երկուշաբթի փաթեթը հավանություն էր ստացել Գերմանիայի խորհրդարանում, նախօրեին Նիդերլանդներում: Օգնության երկրորդ փաթեթը կազմում է մոտ 130 մլրդ եվրո: