Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Շախտյորի» փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Շախտյորի» փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ

PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորի» կայքի այցելուները քվեարկությամբ որոշել են ակումբի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստին:

Հարցմանը մասնակցել է 342 երկրպագու: Առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նրա օգտին քվեարկել է 135 երկրպագու (39,47%):

Երկրորդ տեղում ուկրաինացի պաշտպան Վյաչեսլավ Շևչուկն է 34 ձայնով (9,94%), իսկ 3-րդ տեղում` բրազիլացի հարձակվող Էդուարդոն, որի օգտին քվեարկել է 46 մարդ (13,45%):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---