29 փետրվարի 2012 - 19:47 AMT
Շտեֆան Ֆյուլե. Եվրոպական միությունը պատրաստ է ուժեղացնել աջակցությունը ԼՂ հակամարտության կարգավորմանը

Եվրոպական միությունը պատրաստ է ուժեղացնել աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, չորեքշաբթի օրը հեռուստախորհրդաժողովի ժամանակ ասել է ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Նա պատրաստակամություն է հայտնել ուժեղացնելու աջակցությունը Մինսկի խմբին:

«Այդ աջակցությունը հնարավոր է «Արևելյան գործընկերության» շրջանակներում»,- ասել է նա: Եվրահանձնակատարի խոսքով` Եվրամիությունը պատրաստ է միջոցառումներ իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխվստահության ամրապնդման համար: