1 մարտի 2012 - 09:36 AMT
Հիլարի Քլինթոն. Ռուսաստանը կարող է առանցքային դեր խաղալ Սիրիայի խնդրի լուծման մեջ

ԱՄՆ-ը համոզված է, որ Ռուսաստանը կարող է առանցքային դեր խաղալ Սիրիայի խնդրի լուծման մեջ և չի թողնում Մոսկվայի դիրքորոշման վրա ազդելու փորձերը, հայտարարել է ՄԱՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի Սիրիայի հարցում ազդենք Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշման վրա, հատկապես ռուսների վրա: Նրանք շատ սերտ և մտերիմ հարաբերություններ ունենք Սիրիայի և անձամբ Ասադի ընտանիքի հետ: Նրանք շարունակում են սպառազինություն տրամադրել սիրիական ռեժիմին, բայց եթե մենք համոզենք ռուսներին համագործակցել մեզ հետ թեկուզ հումանիտար օգնության հարցերում, ապա նրանք կարող են այնքան մոտենալ Ասադին, ինչպես ոչ ոք երբեք չի մոտենա, հատկապես, եթե խոսել Արևմուտքի երկրների մասին»,- ասել է Քլինթոնը ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի միջազգային հանձնաժողովի լսումներում: