1 մարտի 2012 - 10:07 AMT
Nabucco-ն կարող են միացնել մեկ ուրիշ խողովակաշարի հետ

Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզի խոսքով` Nabucco-ն թուրք-ադրբեջանական «Անդրանատոլիական խողովակաշարի» (Tanap) հետ «ձուլելու» ծրագրեր կան: «Այդ ծրագրերի համաձայն` Tanap-ը գազ կմատակարարի Ադրբեջանից Արևմտյան Թուրքիա, Nabucco-ն` Բուլղարիայից Կենտրոնական Եվրոպա»,- գրում է Die Presse-ը:

«Յըլդըզի խոսքով` Nabucco-ի համար այդ որոշումը ձեռնտու կլիներ, քանի որ Socar ադրբեջանական պետական նավթային ընկերությունն արդեն տվել է իր համաձայնությունը Tanap-ով գազ մակատարարելուն»,- գրում է հրատարակությունը` հավելելով, որ եթե Ադրբեջանը չհաստատի իր ծրագրերը, Nabucco կոնսորցիումը կարող է սնանկանալ: