1 մարտի 2012 - 10:15 AMT
«Ժողովուրդ». ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը կպայքարեն Արթիկի թիվ 36 ընտրատարածքի համար

Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդին» հայտնի է դարձել որ ՀՀԿ-ում որոշում է կայացվել Արթիկի թիվ 36 ընտրատարածքում սատարել անկուսակցական Մխիթար Վարագյանի թեկնածությունը: Ավելին, օրերս այդ հարցը քննարկվել է Սերժ Սարգսյանի մոտ: Թերթը նշում է, որ ըստ շրջանառվող լուրերի` այդտեղ ցանկանում է առաջադրվել նաև ՕԵԿ-ական Արթուր Պետրոսյանը` Արթիկի ոստիկանապետի եղբայրը:

ՕԵԿ-ը լուրեր է տարածում, թե իշխանական «դաբրոն» արվել է հենց Պետրոսյանին, նույնիսկ` Վարագյանին հորդորել են չառաջադրվել: Սակայն Մխիթար Վարագյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ ինքն անպայման առաջադրելու է իր թեկնածությունն ու վստահ է, որ հաղթելու է: «Շատ բան կարող են խոսել, բայց ես առաջադրվելու եմ»,- ասել է նա: Թերթը նաև հիշեցնում է, որ Վարագյանը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հովանավորյալն է: Նրա եղբայրը` ուկրաինաբնակ խոշոր գործարար Դավիթ Վարագյանը, շատ մտերիմ է Հովսեփյանի հետ: