1 մարտի 2012 - 10:59 AMT
Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի մարտյան վարկանիշում 2820 միավորով 2-րդ տեղն է զբաղեցնում

ՖԻԴԵ-ն մարտի 1-ին հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների վարկանիշը: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2820 միավորով 2-րդ տեղն է զբաղեցնում: Վարկանիշի առաջատարը նորվեգացի շախմատիստ Մագնուս Կարլսենն է 2835 միավորով: Առաջատարների եռյակը եզրափակում է Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան) 2801 միավորով:

Արոնյանը հունվարին Վեյք-ան-Զեեի մրցաշարի հաղթող դարձավ: 2012 թվականին հայ շախմատիստը կմասնակցի Մեծ սաղավարտի եզրափակչին, կխաղա աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում, ինչպես նաև ցուցադրական հանդիպում կունենա Կրամնիկի հետ: Ինչպես և ամեն տարի, Արոնյանը ելույթ կունենա Միխայիլ Տալի հուշախաղում: Հայաստանի հավաքականի կազմում Արոնյանը կմասնակցի համաշխարհային Օլիմպիադային:

Մեկ այլ հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը 2702 միավորով 41-րդ տեղում է, Վլադիմիր Հակոբյանը` 64-րդ, իսկ Գաբրիել Սարգսյանը` 72-րդ: