1 մարտի 2012 - 11:45 AMT
Facebook էջերի Insights վերլուծական գործիքները կգործեն իրական ժամանակում

Facebook-ի գործարար էջերի վերլուծական գործիքները՝ Insights-ը այուհետ թարմացվելու է ամեն 5-10 րոպեն, ինչը հնարավորություն կտա բրենդային էջերին իրական ժամանակում մշտապես հետևել սեփական էջի արդյունավետությանը, հաղորդում է TechCrunch տեխնոբլոգը։

Հիշենք, որ նախկինում հնարավոր էր տեսնել նոր վելուծություն-վիճակագրությունը մի քանի օրը մեկ։ Իրական ժամանակում Page Insights-ը հնարավորություն կտա մարկետոլոգներին ճիշտ կառավարել սոցցանցի վրա ծախսվող իրենց ռեսուրսները։

Insights գործիքների ղեկավար Դեվիդ Բեյզերը նշում է, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում իրական ժամանակում Insights-ը հասանելի կլինի ողջ աշխարհին։

Մասնավորապես, իրական ժամանակում Insights-ը օպերատիվ կհուշի, թե որ գրառումն է լավ կարդացվել կամ դիտվել, որն արժե ջնջել, որն է ավելի հետաքրքիր մարդկանց համար։

Նշենք, որ բացի Facebook Insights-ից մարտի 30-ին բոլոր Facebook էջերը կստանան նոր Timeline ինտերֆեյս։