1 մարտի 2012 - 12:54 AMT
Anonymous-ում գիտեն, թե ով է հաքերներին հանձնել ոստիկանությանը և Ինտերպոլին

Anonymous հաքերային խումբն իր իսպանալեզու բլոգում հայտարարություն է կատարել փետրվարի վերջին խմբի 25 մասնակիցների ձերբակալության մասին: Հայտարարությունում ասվում է, որ ոստիկանությունը և ինտերպոլը կարողացել են ձերբակալել հաքերներին խումբ ներգրավվելու շնորհիվ, գրում է Associated Press-ը:

«Ձերաբակալությունների այդ ալիքը հնարավոր է դարձել նսեմ և խղճուկ տեխնիկայի շնորհիվ՝ լրտեսների օգտագործում և խմբի ներսում մատնիչներ»,- հայտարարել են հաքերները:

Anonymous-ը հայտնի է 2010-ից իր կատարած մի շարք DDoS հարձակումներով` ուղղված խոշոր ընկերությունների և կառավարական կայքերին` PayPal-ին, Visa-ին, MasterCard-ին, Sony-ի PlayStation ցանցին և այլն։ Իր հաղորդագրություններում Anonymous-ը մշտապես հայտնում է, որ պայքարում է այսպես կոչված իշխանությունների` ինտերնետը գրաքննելու որոշումների և կաշառակերության դեմ։ Ամբողջ աշխարհում կատարվել և կատարվում են Anonymous խմբի մի շարք անդամների ձերբակալություններ։