1 մարտի 2012 - 13:06 AMT
Սիրիայի իշխանությունները մերժել են ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալին մուտքի արտոնագրման հարցում

Սիրիական իշխանությունները մերժել են ՄԱԿ գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Վալերի Ամոսին երկրի տարածք մտնել:

Իր պաշտոնական հայտարարությունում Ամոսը հաղորդել է, որ «խորապես հիասթափված» է պաշտոնական Դամասկոսի որոշումից, «չնայած իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպման մասին բազմաթիվ խնդրանքներին հումանիտար իրավիճակը քննարկելու համար», հաղորդում է ՌԲԿ:

«Հաշվի առնելով հումանիտար իրավիճակի արագ վատթարացումը, սննդի, խմելու ջրի պահանջմունքի ավելացումը, կարիք ունեցողներին հումանիտար օգնություն տրամադրելը, հարցը չափազանց կարևոր է»,- ասել է Ամոսը: