1 մարտի 2012 - 13:20 AMT
2012թ կսկսվեն միանգամից 12 պատմամշակութային հուշարձանների վերականգնման աշխատանքները

Հայաստանի կառավարությունը մարտի 1-ի նիստին թույլ է տվել մշակույթի նախարարությանը մեկնարկել «Հուշարձանների վերանորոգում և վերականգնում» ծրագրի իրականացումը` պետբյուջեից հատկացված գումարների հաշվին:

Ինչպես հայտնել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ծրագրի շրջանակներում ծրագրվում է վերականգնել 12 պատմամշակութային հուշարձաններ`

Կվերականգնվեն և կվերանորոգվեն Ոսկեվազի Սբ Հովհաննես եկեղեցին, Հարթավանի Աստվածընկալ վանքը, Իրինդի Սբ Աստվածածին եկեղեցին, Քոբայր կայարանի Քոբայրավանքը, Բուժականի Թեղենյաց վանքը, Գոշավանքը, Գոշի դամբարանը, Խաչիկի Քարկոփի վանքը, Բջնիի Բջնո ամրոցը,Արտաբույնքի Սմբատաբերդ ամրոցը, Արտաբույնքի Ցախաց քար եկեղեցին,Կապանի Հալիձորի բերդ-ամրոցը, Սանահին վանական համալիրը: Ըստ նախարարի, տվյալ աշխատանքները թույլ կտան պահպանել Հայաստանի պատմական ժառանգությունը և բարձրացնել նրա զբոսաշրջային գրավչությունը: