1 մարտի 2012 - 13:24 AMT
Պակիստանի մարտական ինքնաթիռներն Աֆղանստանի հետ սահմանին ոչնչացրել են 18 գրոհայինների

Պակիստանական մարտական ինքնաթիռները հինգշաբթի օրն օդային հարված են հասցրել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող գրոհայինների դիրքերին, ոչնչացնելով 18 ծայրահեղականների, հաղորդում է GEO-TV հեռուստաալիքը: ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, հարձակումը տեղի է ունեցել Օրակզայ շրջանում՝ Աֆղանստանի հետ սահմանին: