1 մարտի 2012 - 13:29 AMT
Ռուսաստանն ողջունում է Հյուսիսային Կորեայի որոշումը միջուկային զենքի փորձարկումների մորատորիումի մասին

Ռուսաստանն ողջունում է Հյուսիսային Կորեայի որոշումը միջուկային զենքի փորձարկումների մորատորիումի մասին, որը կմոտեցնի վեցակողմ բանակցությունների վերսկսման հեռանկարը, հրնգշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն: «Դրական ենք գնահատում այն պայմանավորվածությունը, որ Հյուսիսային Կորեան քայլեր կկատարի միջուկազերծման ուղղությամբ, իսկ ԱՄՆ-ն՝ երկու երկրների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Հատկապես ողջունելի է Հյուսիսային Կորեայի որոշումը միջուկային զենքի փորձարկումների մորատորիումի մասին: Զուգահեռ ջանքերը, որ ձեռնարկում են վեցակողմ բանակցությունների մասնակիցները, աստիճանաբար մոտեցնում են մեզ դրանց վերսկսմանը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: