3 փետրվարի 2004 - 17:36 AMT
2003 ԹՎԱԿԱՆԻՆ ԹՈՒՐՔԻԱ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ 11 ՀԱԶԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
2003 թվականին 11 հազար Հայաստանի քաղաքացիներ այցելել են Թուրքիա: Այս մասին տեղեկացրել է թուրքական «Անադոլու» գործակալությունը` վկայակոչելով Ստամբուլի միջազգային օդանավակայանի կողմից տրամադրված տեղեկությունները: Միեւնույն ժամանակ, ինչպես նշում է «Մեդիամաքս» գործակալությունը, նախորդ տարի Թուրքիա այցելած Հայաստանի քաղաքացիների թիվը կարող է գերազանցել 11 հազարը, քանի որ Հայաստանից Թուրքիա են մեկնում նաեւ ցամաքով` Վրաստանի տարածքով: Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան, եւ նրանց միջեւ սահմանը փակ է: