Այսօրվանից գործում է Google-ի գաղտնիության նոր քաղաքականությունը

Այսօրվանից գործում է Google-ի գաղտնիության նոր քաղաքականությունը

PanARMENIAN.Net - Այսօրվանից՝ Մարտի 1-ից սկսած ինտերնետ գիգանտ Google-ը գործարկում է գաղտնիության նոր քաղաքականությունը (privacy policy)։ Այն իրենից ներկայացնում է ընկերության բոլոր արտադրանքների գաղտնիության քաղաքականության միավորում, օպտիմալացում։ Այս մասին ընկերությունը տեղեկացնում է իր պաշտոնական բլոգում։

Google-ը խոստանում է դարձնել գաղտնիության քաղաքականությունը «իսկապես անձնական»։ «Օրինակ, եթե դուք նախկինում հետաքրքրված էիք ավտոմեքենաներով և եթե հիմա որոնեք «կարմիր Կալինա», ապա որոնման արդյունքում առաջին հերթին կհայտնվի տեղեկություն համանուն մակնիշի մեքենայի մասին և ոչ բույսի, գրքի կամ ֆիլմի»,-նշում է ընկերությունը։

Ավելի վաղ մի շարք փորձագետներ կարծիք են հայտնել, որ գաղտնիության նոր քաղաքականությունը կարող է չհամապատասխանել եվրոպական անձնական կյանքի անձեռնամխելիության օրենքներին։ Անգամ Եվրոպական Միության արդարադատության, ֆունդամենտալ իրավունքի և քաղաքացիության հարցերով հանձնակատար Վիվիան Ռեդինգը կոչ է արել Google-ին ժամանակավորապես հետաձգել նոր քաղաքականության գործարկումը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---