1 մարտի 2012 - 14:50 AMT
Արսեն Գրիգորյանը և Ալլա Լևոնյանը մասնակցելու են նախընտրական համերգներին

Հայ էստրադայի ներկայացուցիչներ Արսեն Գրիգորյանը (Մրո) և Ալլա Լևոնյանը մասնակցելու են գալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավներին:

Արսեն Գրիգորյանը մասնավորապես շեշտեց, որ նա կոչ չի անում ընտրել այս կամ այն թեկնածուի օգտին, այլ պարզապես երգում է մարդկանց համար:

Ալլա Լևոնյանն էլ իր հերթին շեշտեց, որ ամբողջ աշխարհում երգիչները մասնակցում են նախընտրական քարոզարշավներին:

Օրինակ Բեյոնսեն մասնակցել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական պայքարին, նույնն էլ անում են ռուս երգիչները:

«Եթե դեմ չեմ կուսակցությանը, ինչու ՞ չերգեմ», եզրափակեց երգչուհին: