1 մարտի 2012 - 15:31 AMT
Վաճառքի են հանվել Lytro եզակի համանուն ֆոտոխցիկները

Lytro ընկերությունն իր պաշտոնական բլոգում հայտարարել է իր համանուն ֆոտոխցիկների վաճառքի մեկնարկի մասին: Ֆոտոխցիկները կարող են ձեռք բերել միայն նրանք, ովքեր նախապես պատվիրել են դրանք:

8 գբ ներքին հիշողությամբ ֆոտոխցիկն արժե 399 դոլար, 16 գբ հիշողությամբ՝ 499 դոլար:

Lytro լուսանկարչական ապարատի գլխավոր յուրահատկությունն այն է, որ օգտագործողը որոշում է, թե որ օբյեկտները կտրուկ կլինեն, որոնք՝ ոչ այն բանից հետո, երբ արդեն լուսանկարել է: