3 փետրվարի 2004 - 18:48 AMT
2004 ԹՎԱԿԱՆԻՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ ՊԵՏՔ Է ԼԻԱՐԺԵՔ ԱՇԽԱՏԻ, ԳՏՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ
2004 թվականին ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվի, սակայն բանակցային մեխանիզմը պետք է լիարժեք սկսի աշխատել: Այդ մասին, ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Նովոստի» գործակալությունը, հայտարարել է լրագրողներին Ռուսաստանի առաջին փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը: Նրա խոսքերով` այժմ հիմնական խնդիրն է` որքան հնարավոր է շուտ վերսկսել բանակցային գործընթացը: 2003 թվականի դեկտեմբերի 11-ին Ժնեւում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը «մեծ կարեւորություն է ունեցել, սակայն, բնականաբար, չէր կարող տալ բոլոր հարցերի պատասխանը», նշել է Տրուբնիկովը: Նրա խոսքերով` Մոսկվայում եւս հուսով են, որ 2004 թվականին լուրջ տեղաշարժեր կարձանագրվեն ղարաբաղյան կարգավորման գործընթացում: