ՖԻՖԱ-ն կքննի 2014-ի ԱԱ Բահրեյն-Ինդոնեզիա ընտրական խաղի արդյունքը

ՖԻՖԱ-ն կքննի 2014-ի ԱԱ Բահրեյն-Ինդոնեզիա ընտրական խաղի արդյունքը

PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ն հետաքրքրվել է 2014-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Բահրեյն-Ինդոնեզիա խաղի կասկածելի արդյունքով:

Բանն այն է, որ հաջորդ փուլ անցնելու համար Բահրեյնը պետք է հաղթեր մրցակցին առնվազն 9 գնդակ տարբերությամբ, ինչպես նաև հուսար, որ Իրան-Քաթար զուգահեռ խաղում Քաթարը կպարտվի, հաղորդում է championat.com-ը:

Բահրեյնը հաղթել է 10:0 հաշվով, սակայն քաթարցիների գոլը խաղի ավարտից յոթ րոպե առաջ ջուրն է լցրել Բահրեյնի ջանքերը: Այնուամենայնիվ, խաղի արդյունքը կասկածելի է թվացել ՖԻՖԱ-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---