
Մեծ Բրիտանիան որոշում է ընդունել իր դիվանագիտական առաքելության ողջ կազմը Սիրիայից դուրս բերելու մասին: Երկիրը դադարեցնում է նաև Դամասկոսում իր դեսպանատան աշխատանքը Սիրիայում անվտանգության ոլորտում վատթարացող իրավիճակի արդյունքում, հաղորդում են բրիտանացի դիվանագետները:
Նրանց խոսքով, այդ որոշումն ընդունվել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ուիլյամ Հեյգի կողմից և այդ մասին արդեն հայտարարվել է խորհրդարանում: