3 փետրվարի 2004 - 22:26 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՐՈՇԱԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍԱՀՄԱՆԵԼ ԵՐԿԻՐ ԺԱՄԱՆՈՂ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հայաստանի օրենսդրությունը ժնեւյան կոնվենցիային համապատասխանեցնելու նպատակով ՀՀ խորհրդարանն այսօր ընդունել է փախստականների մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին որոշում: Ինչպես տեղեկացրել է ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչության ղեկավար Գագիկ Եգանյանը, ընդունված փոփոխությունները, մասնավորապես, ենթադրում են որոշակի արտոնություններ Հայաստան ժամանած փախստականների համար: Այսպես, ապօրինի ճանապարհով Հայաստան ժամանած անձինք համապատասխան պետական կառույցներ անհապաղ ներկայանալու դեպքում ազատվում են վարչական
պատասխանատվությունից, եթե պարզվի, որ հայրենիքում նրանց կյանքին վտանգ է սպառնում: Տվյալ դեպքում փախստականը ոչ մի հանգամանքում չի կարող հայրենադարձվել: