4 փետրվարի 2004 - 17:06 AMT
«ԱՄԵՐԻԿԱՅԻ ՁԱՅՆԸ» ԿՐՃԱՏՈՒՄ Է ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՎՈՎ ԻՐ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ
«Ամերիկայի ձայն» ռադիոկայանը կրճատում է հայերեն լեզվով իր հաղորդումները: Կրճատման կենթարկվեն նաեւ ռադիոհաղորդումները ուկրաիներեն լեզվով, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: Իսկ փետրվարի 27-ից ռադիոկայանը լրիվ կդադարեցնի իր հաղորդումները 10 եվրոպական լեզուներով. բուլղարերեն, հունգարերեն, լատվերեն, լիտվերեն, լեհերեն, ռումիներեն, չեխերեն,սլովակերեն, սլովեներեն, էստոներեն: «Ամերիկայի ձայնի» տնօրեն Դավիդ Ջեքսոնի խոսքերով, այս քայլերը պայմանավորված են ԱՄՆ Կոնգրեսի կողմից ֆինանսավորման կրճատմամբ: «Մենք պետք է կենտրոնանանք նոր լսարանների եւ առաջնայնությունների վրա»,- ասել է նա: