Զուրաբյան. Ընտրություններում պարտվելու առջև վախից ՀՀԿ-ն ցուցակում առաջին համարի տակ գրանցեց ՀՀ նախագահին

Զուրաբյան. Ընտրություններում պարտվելու առջև վախից ՀՀԿ-ն ցուցակում առաջին համարի տակ գրանցեց ՀՀ նախագահին

PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ ելույթ է ունեցել Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Նա հայտնել է, որ 4 ամսվա ընթացքում հասցրել է կարոտել հանրահավաքները. «Խոստանում եմ, որ այսուհետ հանրահավաքներն ավելի հաճախակի կլինեն»: Իր խոսքում նա անդրադարձել է 2008թ. մարտի 1-ի հարցին և նշել մեղավորների անպատժելիությունը:

Նրա խոսքով` իշխանությունները կանխամտածված կերպով են աջակցում արտագաղթին, աղքատության աճին և ողբերգական դեպքերին բանակում, որպեսզի իրենց ձեռքում պահեն իշխանությունը:

ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանն իր հերթին հայտնել է, որ իշխանություններն առաջիկա ընտրություններին նախանձելի դրության մեջ չեն մոտենում. երկրում ծայրահեղ աղքատություն է, սոցիալ-տնտեսական ճգնաժամ: Նրա խոսքով` ընտրություններում պարտության առջև վախի պատճառով իշխանություններն աննախադեպ քայլի են դիմել` ՀՀԿ համամասնական ցուցակում առաջին համարի տակ գրանցելով երկրի նախագահ Սերժ Սարգսյանին:

Ընդ որում, նա ընդգծել է, որ այժմ Հայաստանում կա կազմակերպված ընդդիմություն` ի դեմս ՀԱԿ-ի, որը համակարգում է «ժողովրդի պայքարը վարչակարգի դեմ»: Նա ժողովրդին կոչ է արել ավելի ակտիվ մասնակցել իշխանությունների դեմ պայքարին` դիմելով Կոնգրեսի տարածքային կառույցներ, «զորակոչվել» պայքարին հանուն ազատ և ժողովրդավարական Հայաստանի:

2008թ փետրվարից հայկական ընդդիմությունը` նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրհավաք` այդ կերպ նախագահական ընտրությունների վերաբերյալ իր դժգոհությունն արտահայտելով:

Մարտի 1-2 ակցիաների ընթացքում բախումներ էին եղել հանրահավաքի մասնակիցների և ոստիկանության ուժերի միջև: Գլխավոր դատախազության տվկալներով, տուժել է մոտ 200 մարդ, ձերբակալվել 100 և զոհվել 10:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---