ՀՀ ԱԳ նախարարը Եվրամիության երկրների դեսպանների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ համագործակցությունը

ՀՀ ԱԳ նախարարը Եվրամիության երկրների դեսպանների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ համագործակցությունը

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային ճաշ է ունեցել Երևանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանների և Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավարի հետ:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ, անդրադարձ է կատարվել ՀՀ Նախագահի՝ Բրյուսել առաջիկայում նախատեսվող այցելության նախապատրաստական աշխատանքներին:

Անդրադառնալով օրերս ԵՄ խորհրդի կողմից Հարավային Կովկասի վերաբերյալ ընդունված փաստաթղթին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ այն արձանագրում է Հայաստանի և ԵՄ դիրքորոշումների ընդհանրությունը մի շարք՝ մասնավորապես Հայաստան – ԵՄ հարաբերությունների օրակարգային հիմնական հարցերի շուրջ՝ ներառյալ Ասոցացման համաձայնագիրը, խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն առնչվող առաջընթացը, վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերը, Հայաստանում ընթացող բարեփոխումների դրական և արդյունավետ ընթացքը և դրանց՝ ԵՄ շարունակական աջակցությունը:

Խոսելով ԵՄ խորհրդի կողմից ընդունված փաստաթղթի` Լեռնային Ղարաբաղին վերաբերող հատվածի մասին, Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Այս պարագայում ևս կարող ենք արձանագրել Հայաստանի և Եվրոպական Միության մոտեցումների համահնչյունությունը՝ աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին, Մեծ Ութնյակի Դովիլում կայացած գագաթաժողովի շրջանակներում Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների 2012 թ. մայիսի 26-ի հայտարարության և Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հունվարի 23-ի համատեղ հայտարարության դրույթների ամբողջական իրականացմանը»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---