Փաշինյան. Ամենասարսափելին այն է, որ ԱԻ դեպքում բանակի կիրառման մասին օրենքն ընդունվել է հենց մարտի 1-ին 1 մարտի 2012 - 19:53 AMT PanARMENIAN.Net - «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, ելույթ ունենալով Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ, անդրադարձել է դրությանը երկրում` իշխանություններին մեղադրելով ստեղծված սոցիալ-տնտեսական իրադրության մեջ: Այս համատեքստում նա նկատել է, որ բնակչության 80 տոկոսը բացեիբաց խոստովանում է, որ հնարավորության դեպքում կհեռանա երկրից: Սարգսյանից հետո ելույթ է ունեցել Նիկոլ Փաշինյանը, որն անդրադարձել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքին, որն ընդունվել է այսօր Հայաստանի Ազգային ժողովում: Նա նկատել է, որ չնայած ընդդիմության բոլոր կոչերին, օրենքը, այնուամենայնիվ, ընդունվել է, և ամենասարսափելին այն է, որ ԱԻ դեպքում բանակի կիրառման մասին օրենքն ընդունվել է հենց մարտի 1-ին: Այսօր ՀՀ ԱԺ-ում 67 «կողմ» և 1 «դեմ» ձայներով ընդունվել է «Արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի մասին» օրենքը, իսկ ընդդիմադիրները բոյկոտել են այն և քվեարկությանն առհասարակ չեն մասնակցել: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրինագիծն» առաջին ընթերցմամբ ընդունվել էր փետրվարի 9-ին, սակայն հետո վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկով ուղարկվել էր լրամշակման, որից հետո այն դրվեց ԱԺ քննարկմանն արագացված կարգով: Ընդդիմությունն այս օրինագիծը հակասահմանադրական է համարում: Սակայն վարչապետի առաջարկով օրինագծի քննարկումը հետաձգվել էր` այն վերամշակելու պատրվակով: Վերանայվելուց հետո օրինագիծը հրատապ կարգով դրվել էր ԱԺ դիտարկմանը: Ընդդիմությունը տվյալ օրինագիծը համարում է հակասահմանադրական, քանի որ այն նախագահին օժտում է միանձնյա լիազորություններով, ինչպես նաև թույլատրում է բանակի կիրառումը սպառնալիքի դեպքում, որը հանգեցրել է ԱԻ-ի: 2008թ փետրվարից հայկական ընդդիմությունը` նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաք` այդ կերպ արտահայտելով նախագահական ընտրությունների վերաբերյալ իր դժգոհությունը: Մարտի 1-2 ակցիաների ընթացքում բախումներ էին եղել հանրահավաքի մասնակիցների և ոստիկանության ուժերի միջև: Գլխավոր դատախազության տվյալներով, տուժել է մոտ 200 մարդ, ձերբակալվել 100 և զոհվել 10: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |