Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին երբեք թաթար-մոնղոլ չի անվանել, որպեսզի չվիրավորի այդ ժողովուրդներին 1 մարտի 2012 - 20:43 AMT PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հերթական հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցող Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով, ինքը Ռոբերտ Քոչարյանին երբեք թաթար-մոնղոլ չի անվանել: Նա նման բան չի ասել ոչ թե որովհետև կվիրավորեր Ռոբերտ Քոչարյանին, այլ որովհետև "այդպիսով կարող էր վիրավորել հարգարժան թաթար և մոնղոլ ժողովուրդներին, որոնք ժամանակին կարևոր դեր են խաղացել համաշխարհային պատմության մեջ": Նրա խոսքով` ինքը միայն հայտարարել է, որ "քոչարյանա-սերժական վարչախմբի ձևավորած տնտեսական համակարգը որևէ կապ չունի ո'չ սոցիալիզմի, ո'չ ֆեոդալիզմի, ո'չ իսկ անվանապես հռչակված կապիտալիզմի հետ և ավելի շուտ հիշեցնում է թաթար-մոնղոլական տիպի խանական համակարգ": Նա հավելել է նաև, որ Արթուր Բաղդասարյանին դավաճան չի անվանել` հեգնանքով հիշեցնելով, որ "վերջինիս դավաճան է անվանել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը": Իսկ ինչ վերաբերում է "Արթուր Բաղդասարյանի անսկզբունքայնությանը", ապա, Տեր-Պետրոսյանի խոսքով, այդ մասին դեռևս 2008 թվականին խոսել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռոբին Ֆիլիպսը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |