«Հայկական ժամանակ». Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ունի 1480 դոլար արտաքին պարտք

«Հայկական ժամանակ». Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ունի 1480 դոլար արտաքին պարտք

PanARMENIAN.Net - Ըստ պաշտոնական տվյալների, 2011 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ` ՀՀ պետական պարտքը կազմել է 1 տրիլիոն 592 միլիարդ 712 միլիոն դրամ կամ մոտ 4 միլիարդ 137 միլիոն դոլար: Դրանից 3 միլիարդ 568 միլիոն դոլարը արտաքին պարտքն է:

«Հայկական ժամանակը» գրում է, որ միայն անցած տարվա ընթացքում ՀՀ արտաքին պարտքը աճել է 270 միլիոն դոլարով կամ ավելի քան 8 տոկոսով: Ներքին պարտքը աճել է 36 միլիարդ դրամով կամ մոտ 93 միլիոն դոլարով: Այսպիսով, ՀՀ պետական պարտքը աճել է 363 միլիոն դոլարով: Այլ կերպ ասած, ՀՀ կառավարությունը անցած տարվա ողջ ընթացքում օրական վերցրել է մեկ միլիոն դոլարի պարտք` ներառյալ շաբաթ-կիրակի օրերը: Հաշվի առնելով մարդահամարի վերջին տվյալները` Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր կամքից, պարտք է 1480 դոլար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---