2 մարտի 2012 - 10:32 AMT
«Ժողովուրդ». Ի՞նչ խորհուրդներ է տալու սերիալներում երկրորդական դերեր խաղացող դերասանուհին Նիկոյանին

«Ժողովուրդ»-ը գրում է, որ Աժ նախագահի մշակութային հարցերով խորհրդատուի պաշտոնում է նշանակվել հեռուստասերիալի դերասանուհի Մերի Փայտյանը: Ուշագրավն այն է, որ Նիկոյանի խորհրդատուն սերիալներում կատարում է հիմնականում երկրորդական դերեր: Թե ինչ խորհուրդներ է տալու դերասանուհին Նիկոյանին, անհասկանալի է. երկու օր է` Աժ-ում նրան հանդիպելու թերթի փորձերն ապարդյուն են անցել: Թերթի աղբյուրների փոխանցմամբ` Փայտյանը հազվադեպ է աշխատանքի գալիս: