Ադրբեջանի խորհրդարանը կոչ է անում ԵԱՀԿ ՄԽ անցնել կոնկրետ գործողությունների

Ադրբեջանի խորհրդարանը կոչ է անում ԵԱՀԿ ՄԽ անցնել կոնկրետ գործողությունների

PanARMENIAN.Net - Ադրբեջանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Զիայֆյատ Ասկերովը կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ղարաբաղյան հակամարտության հարցում անցնել կոնկրետ գործողությունների:

«Եթե ՄԽ համնախագահները սահմանափակվեն միայն հայտարարություններով, հակամարտության լուծման հարցում առաջխաղացում չի լինի»,-ասել է Ասկերովը:

Ադրբեջանի փոխխոսնակը կարծում է, որ եթե միջնորդները հետաքրքրված են հակամարտության կարգավորման հարցում, ապա նրանք պետք է «ազդեն» Հայաստանի վրա և ստիպեն նրան «կոնստրուկտիվ» դիրք զբաղեցնել, կարծում է նա: «Հակառակ դեպքում, նրանց գործունեությունը արդյունավետ և հաջող չի լինի»,-ասել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---