2 մարտի 2012 - 11:20 AMT
Windows 8-ի բեթա տարբերակը 1 օրում ներբեռնվել է ավելի քան 1 միլիոն անգամ

Փետրվարի 29-ին Microsoft-ը հայտնել էր, որ Windows 8 օպերացիոն համակարգի փորձնական (բեթա) տարբերակը հասանելի է ներբեռնման համար։ Այսօր արդեն ընկերությունը հայտնել է իր Twitter միկրոբլոգում, որ Windows 8-ի բեթա տարբերակը մեկ օրում ներբեռնել են ավելի քան 1 միլիոն անգամ։

Windows 8-ի թեսթային տարբերակը նախագծողների համար հասանելի էր դեռևս սեպտեմբերին։ Այն ժամանակ առաջին մի քանի օրում նախագծողները ներբեռնել էին այն ավելի քան 500 000 անգամ, որից հետո ՕՀ-ն կրել է ավելի քան 100 000 փոփոխություն՝ սխալների ուղղում (bugs):

Windows 8-ը նախկին տարբերակներից առանձնանում է նրանով, որ ունի բոլորովին նոր ինտերֆեյս՝ Metro ոճ անունով և նախագծված է համատեղելի լիենլու թե՛ սովորական համակարգիչների հետ և թե՛ պլանշետների։

Նշենք, որ մեկնարկել է նաև Windows 8-ի հայաֆիկացումը։ Հայաֆիկացմանն աջակցելու համար անհրաժեշտ է այցելել Microsoft-ի կայքում գտնվող համապատասխան ֆորում և քվերակել նախընտրած բառերի օգտին, արտահայտել կարծիքը և կատարել նոր առաջարկներ: