2 մարտի 2012 - 12:33 AMT
Վլադիմիր Պուտին. Ռուսաստանը կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի թույլ չտա պատերազմ Իրանում

Ռուսաստանը կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի թույլ չտա պատերազմ Իրանում, հայտարարել է ՌԴ վարչապետ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը` արևմտյան պարբերականների խմբագրերի հետ հանդիպմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք կանենք ամեն ինչ նրա համար, որ ոչ Իրանի տարծքում, ոչ էլ նրա շուրջ ռազմական կոնֆլիկտ չլինի, քանի որ դա մեզ համար կունենա բացասական հետևանքներ »,-ասել է ՌԴ վարչապետը Ընդ որում, նա կարծում է, որ Իրանին պետք է թույլ տալ զարգացնել խաղաղ ատոմը` ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո: