2 մարտի 2012 - 13:36 AMT
ԶԼՄ. Nabucco-ի մասնակիցները կասկածում են նրա հաջողությանը

Nabucco կոնսորցիումի ղեկավարությունը նախկինի նման լավատեսորեն է տրամադրված գազատարի շինարարության նախագծի իրագործման հարցում, որը միացնելու է Թուրքիան և Ավստրիան: Սակայն միավորման մասնակիցներն այդ լավատեսությունը չեն կիսում, հաղորդում է «Ֆինմարկետը»՝ մեջբերելով The Wall Street Journal-ը:

Պլանների համաձայն, 3,9 հազար կմ երկարությամբ գազատարով պետք է անցնի 31 մլրդ խմ բնական գազ Մերձավոր Արևելքի երկրներից Ավստրիա: ԵՄ-ն հետաքրքրվել է նախագծով գազի սակագնի վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի վեճերի պատճառով, սակայն ավելի ուշ հետաքրքրությունը զգալիորեն մարել է, և Nabucco-ն ներկա պահին վերջնական պլաններ չունի թե անցնելու ուղիների, թե ֆինանսավորման վերաբերյալ: