2 մարտի 2012 - 13:54 AMT
Երևանում ընթանում է «Ժառանգություն» կուսակցության համագումարը

Երևանում տեղի է ունենում «Ժառանգություն» կուսակցության համագումարը: Համագումարին հյուրի կարգով ներկա են «Ազատ դեմոկրատները»` ի դեմս Խաչատուր Քոքոբելյանի, Արարատ Զուրաբյանի և Անուշ Սեդրակյանի, ՀԱԿ պատվիրակությունը` ի դեմս Ստեփան Դեմիրճյանի, Պետրոս Մակեյանի և Արամ Սարգսյանի, ԲՀԿ պատվիրակությունը` ի դեմս Նաիրա Զոհրաբյանի և Վարդան Օսկանյանի, ՀՅԴ պատվիրակությունը` ի դեմս Վահան Հովհաննիսյանի և Արմեն Ռուստամյանի, ինչպես նաև այլ քաղաքական գործիչներ:

Համաձայն մամուլում շրջանառող լուրերի, համագումարում որոշում կկայացվի ընտրություններին գնալ «Ազատ դեմոկրատների» հետ միասնական ցուցակով: