2 մարտի 2012 - 14:05 AMT
Շվեդիան մտադիր է ավելացնել կործանիչների քանակը հաջորդ տասնամյակում

Շվեդիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է ավելացնել կործանիչների քանակը հաջորդ տասնամյակում, հայտնել է Շվեդիայի ռադիոն:

Ըստ ներկայացված զեկույցի, պաշտպանության նախարարությունը միջոցներ է պահանջել 2020-2030թթ. 60-80 նոր կործանիչներ գնելու համար: Ներկայումս Շվեդիայի ՌՕՈւ կործանիչների շարժակազմը կազմում է 100 ինքնաթիռ:

Արդիականացումը կարող է սկսվել 2020թ. և կշարունակվի 10 տարի, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: