5 փետրվարի 2004 - 17:52 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՑՄԱՀ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ 45 ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Երեկվանից հացադուլ է հայտարարել Հայաստանում ցմահ բանտարկության դատապարտված 45 կալանավոր: Ինչպես հաղորդել են Հայաստանի արդարադատության նախարարության մամլո ծառայությունում, կալանավորները հանդիպում են պահանջում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ: Աղբյուրի համաձայն, ներկայումս Նուբարաշենի բանտում կա պատժի բարձրագույն չափին դատապարտված 51 կալանավոր: Հիշեցնենք, որ անցյալ տարվանից մահապատիժը Հայաստանում օրենսդրական կարգով վերացվել է: