2 մարտի 2012 - 15:15 AMT
Չինաստանը մեղադրել է Դալայ լամային Տիբեթում անկարգություններ կազմակերպելու մեջ

Չինաստանի Կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի անդամ Ցզյա Ցինլինը մեղադրել է աքսորի մեջ ապրող Դալայ լամային Տիբեթում անկարգություններ կազմակերպելու մեջ: Այդ մասին հաղորդում է Agence France-Presse-ը: Նրա խոսքով, Դալայ լամայի հանցախումբը պլաններ է կառուցում Տիբեթում և տիբեթցիներով բնակեցված շրջաններում խռովություններ կազմակերպելու համար: Քաղբյուրոյի անդամը կոչ է արել «բոլոր մակարդակների իշխանությունների միավորել ջանքերը ժողովրդական զանգվածների հետ և գործողության մեջ դնել ունեցած գործիքները»՝ Դալայ լամայի պլանները և նրա կողմնակիցներին ջախջախելու համար: