2 մարտի 2012 - 16:04 AMT
Սիրիացի փախստականների խումբը հատել է Թուրքիայի սահմանը

Անկարգություններից խուսափելու համար շուրջ 150 սիրիացիներ հատել են Թուրքիայի հետ սահմանը, հայտնել է TRT Haber հեռուստաալիքը: Ավելի վաղ Թուրքիա է ժամանել մոտ 100 սիրիացի, որոնք տեղակայվել են սահմանամերձ շրջաններում:

ՄԱԿ-ը հայտարարել է Սիրիայում զոհերի մասին վերջին տվյալները: Ըստ ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նեվի Փիլլեյի, նախորդ տարվա մարտից երկրում զոհվել է 5,4 հազար մարդ: