2 մարտի 2012 - 16:24 AMT
IFAB հանդիպմանը կքննարկվի չորրորդ փոխարինման ներմուծման հնարավորությունը

Մարտի 2-ին Լոնդոնում Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհրդի՝ IFAB հանդիպմանը քննարկվելու է չորրորդ փոխարինման ներմուծման հնարավորությունը, որը թիմերը կարող են անել, եթե խաղն ընթանում է ավելացված ժամանակում:

Օրակարգում քննարկվելու են նոր տեխնոլոգիաների ներմուծման և հիջաբներ կրելու հարցերը, հաղորդում է sport-express.ru-ն: