ՇՈՒՏՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՆՈՐ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

PanARMENIAN.Net - Նախնական տվյալներով, 2003 թվականին Հայաստանում ակնագործության եւ ոսկեգործության բնագավառում արձանագրվել է արտադրության ծավալների 35-տոկոսանոց աճ: Դրամային արտահայտմամբ արտադրվել է 260 մլն դոլարի արտադրանք: Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանն է հայտարարել Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության թանկարժեք քարերի եւ ոսկեգործության վարչության պետ Գագիկ Մկրտչյանը, բնագավառի խոշոր ընկերություններն արդեն հասել են իրենց արտադրողականության գագաթնակետին: Նրա խոսքերով, բնագավառի հետագա աճը կապահովվի նոր ձեռնարկությունների բացման հաշվին: Այդպես, 2004 թվականի կեսերին Հայաստանում կհիմնվի նոր ոսկերչական ընկերություն` 1000 աշխատատեղով:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---