ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ ՄՈՏԱԿԱ ԱՄԻՍՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Իրան-Հայաստան գազատարի կառուցման վերաբերյալ հիմնական պայմանագիրը կստորագրվի մոտակա ամիսներին` Իրանի նավթի ռւ գազի նախարարի Երեւան կատարելիք այցի ընթացքում: Նման կարծիք է հայտնել ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքերով, գտնվել է գազատարի կառուցման երկու կողմերի համար փոխադարձաբար ընդունելի տարբերակ: Այն հարցին, թե ում գազը կտեղափոխվի այդ գազատարով` թուրքմենական թե իրանական, Ա. Մովսիսյանը պատասխանել է, որ ոչ մի տարբերություն չկա: «Բնական է, սահմանամերձ երկրի հետ ավելի հեշտութայմբ կարելի է համակարգել գործողություններրը եւ լուծել հարցերը, քան Թուրքմենստանի: Երբ գազատարը կառուցված կլինի, էկոնոմիկան ինքը կթելադրի, թե որ գազը մենք կստանանք»,- ասել է նախարարը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---