5 փետրվարի 2004 - 22:00 AMT
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ ՀԱՊԿ-Ի ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հավաքական անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում բանակցություններ են ընթանում այդ կազմակերպության ընդլայնման շուրջ: Այդ մասին այսօր լրագրողներին է հաղորդել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Մենք ունեցել ենք, եւ ունենք շփումներ ԱՊՀ որոշ երկրների հետ, ես դեռեւս չէի ցանկանա անվանել այդ երկրները, ՀԱՊԿ աշխատանքներին իբրեւ կազմակերպության անդամ կամ դիտորդ նրանց մասնակցության առնչությամբ»,- ասել է Ն.Բորդյուժան, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Ընդ որում, նա ընդգծել է, որ ցանկալի չի համարում ՀԱՊԿ շուտափույթ ընդլայնումը: «Ուրախալի է, որ այսօր ՀԱՊԿ կազմում ընդգրկված են վեց պետություններ (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Կիրգիզիա, Ռուսաստան - Տաջիկստան), քանի որ դրանք հենց այն պետություններն են, որոնք իրապես ցանկանում են համագործակցել, առավել եւս, որ ՀԱՊԿ-ում բոլոր որոշումներն ընդունվում են փոխհամաձայնության հիման վրա»,- ասել է նա: