5 փետրվարի 2004 - 22:15 AMT
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎԱԾ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅԱՆԸ
Հայաստանի խորհրդարանի իշխանամետ մեծամասնությունը հավանություն է տալիս Ռոբերտ Քոչարյանի առաջարկած օմբուդսմենի թեկնածությանը: Այդ մասին լրագրողներին են հայտնել իշխանամետ քաղաքական կոալիցիայի ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ Ռ.Քոչարյանը առաջարկել է ՀՀ օմբուդսմենի պաշտոնում նշանակել «Հիմնադրամ ընդդեմ իրավական թողտվության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանին, որը սկսած 1990-ական թվականներից զբաղվում է իրավապաշտպան գործունեությամբ եւ նպաստել է ռազմագերիների փոխանակմանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Խորհրդարանի խմբակցություններն ու խմբերը պետք է քննարկեն առաջադրված թեկնածությունը եւ մինչեւ փետրվարի 10-ը ներկայացնեն իրենց կարծիքը: