Արմեն Գևորգյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին 2 մարտի 2012 - 19:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին: ՏԿՆ-ից հայտնում են, որ փոխվարչապետը շնորհավորել է դիվանագետին` առաքելության ստանձնման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ բազմակողմ և արդյունավետ համագործակցությունը կշարունակվի: Նշելով, որ գրասենյակը ակտիվ գործունեություն է ծավալում մի շարք ոլորտներում և, ամենակարևորը, մարզերում` Արմեն Գևորգյանը հույս է հայտնել, որ այդ մոտեցումը կպահպանվի: Փոխվարչապետն իր և Տարածքային կառավարման նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել ամենայն աջակցություն ցուցաբերել գրասենյակին` իրականացվող ծրագրերի հարցում: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարն իր հերթին ընդգծել է, որ կանի առավելագույնը` համագործակցության բարձր մակարդակը պահպանելու համար: Նա նշել է, որ բացի իրականացվող ծրագրերից, հայկական կողմը կարող է նաև նոր նախագծերի վերաբերյալ գաղափարներ, առաջարկություններ ներկայացնել` ԵԱՀԿ ղեկավարության հետ քննարկելու համար: Ըստ դեսպանի` երկու կողմերի փոխգործակցությունն ուղղված է ընդհանուր նպատակի` տնտեսության զարգացմանը, ընտրական գործընթացների ժողովրդավարացմանը նպաստելուն, և այդ ուղղությամբ կատարված աշխատանքները տեսանելի են: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ընտրական գործընթացներում տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների կողմից օրենսդրությամբ նախատեսված աշխատանքների պատշաճ իրականացման, մի շարք այլ հարցերի շուրջ: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |