Մարտի 5-ից 7-ը Հայաստանի նախագահն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

Մարտի 5-ից 7-ը Հայաստանի նախագահն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 5-ից 7-ը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը կմասնակցի Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան նիստին, ինչպես նաև ելույթ կունենա Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում:

Հայաստանի նախագահը Բրյուսելում նաև մի շարք հանդիպումներ կունենա: Հաղորդվում է, որ նա կհանդիպի ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի, ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի, ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ:

Նախատեսված է նաև հանդիպում Բելգիայի խորհրդարանի ղեկավարության հետ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---