Մաշտոցի պուրակում վաղը տեղի կունենա խոշոր բնապահպանական ֆորում 2 մարտի 2012 - 20:03 AMT PanARMENIAN.Net - Մաշտոց պողոտայի պուրակում վաղը կկայանա խոշոր բնապահպանական ֆորում` նվիրված երկրում առկա բնապահպանական, հանրային ունեցվածքի և սեփականության հարցերին` հիմնված ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների վրա: Ֆորումի ընթացքում լայն հանրությանը կներկայացվեն մասնավորապես հանրային կանաչ տարածքների և հանքարդյունաբերության, ինչպես նաև Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության (ՇՄԱՓ) օրինագծի հետ կապված խնդիրները և դրանց լուծման հնարավոր եղանակները: Կհնչեն ելույթներ և քննարկումների հարթակներ կլինեն: Նախատեսվում է ընդունել մասնակիցների անունից համատեղ հայտարարություն: Ֆորումին զուգահեռ կկազմակերպվեն լուսանկարչական ցուցահանդեսներ հետևյալ խորագրերով` «Երևանի կանաչ, ընդհանուր օգտագործման տարածքների վիճակը» և «Հանքարդյունաբերության հետևանքները»: Մաշտոցի այգու կառուցապատման դեմ պայքարը սկվեց 21 օր առաջ: Շարժմանը մասնակցում են քաղաքացիական նախաձեռնություններ, մասնավորապես` «Մենք ենք մեր քաղաքի տերը», «Մեր քաղաքը», «Թռչկան», «Թեղուտի պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնությունները և ՀՀ բազմաթիվ ինքնորոշված քաղաքացիներ: Շարժման գլխավոր պահանջն է ապամոնտաժել հանրային տարածքում տեղադրված կրպակներն ու սրճարանի ընդլայնված հատվածը և վերականգնել հանրային տարածքը` ի շահ հանրային սեփականության իրավունքի: Չնայած այն փաստին, որ այգու պաշտպաններին հաջողվել է կասեցնել պուրակում ծավալվող ապօրինի շինարարական աշխատանքները և խնդիրն ուղղորդել իրավական հարթակ, այնուհանդերձ մինչ օրս չի կայացվել պաշտոնական որոշում շինարարության դադարեցման, կրպակների ու սրճարանի ընդլայնված հատվածի ապամոնտաժման և պուրակը բարեկարգելու վերաբերյալ: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |