Սիրիայում ակցիաներ են տեղի ունեցել ի նշան Հոմսի բնակիչների հետ համերաշխության 2 մարտի 2012 - 20:09 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի անվտանգության ուժերը կրակ են բացել ցուցարարների վրա, որոնք փողոց են դուրս եկել ի նշան Հոմսի բնակիչների հետ համերաշխության: Ցույցերը տեղի են ունեցել Հալեպ և Դամասկոս քաղաքներում, հաղորդում է Agence France-Presse-ը: Այդ տվյալների համաձայն` Հալեպում` երկրի տնտեսական մայրաքաղաքում, 12 ցույց է տեղի ունեցել, որոնց մասնակցել են հազարավոր մարդիկ: Ցույցերը ցրելու ժամանակ մի քանի հոգի վիրավորվել է, շատերը բերման են ենթարկվել: Եվս հինգ մարդ վիրավորվել է ցույցի ժամանակ Դամասկոսի Բարզա թաղամասում` մզկիթի մոտ: Այնտեղ բողոքի ակցիան մեկնարկել է անմիջապես ավանդական ուրբաթօրյա աղոթքից հետո: Նմանատիպ ցույցեր են տեղի ունեցել մայրաքաղաքի ևս յոթ թաղամասերում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը |