8 ապրիլի 2003 - 21:53 AMT
ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿՈՎԿԱՍԻՑ ԱՆՋԱՏՎԵԼ ՊԱՏՈՎ
Կովկասը Ռուսաստանի համար բեռ է: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Ռոսբալթ» գործակալությունը, օրերս հայտարարել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին` ելույթ ունենալով Մոսկվայում տեղի ունեցած Իրաքի պատերազմի դեմ հանրահավաքում: Նրա խոսքերով` կովկասյան հանրապետությունները` Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը «պետք է մեկուսացնել Ռուսաստանից պատով»: «Մենք պետք է մեկուսանանք հարավից, ինչպես Իսրայելը Պաղեստինից»,- ընդգծել է Ժիրինովսկին: Նա գտնում է, որ այդ երկրներում ազգային ինքնագիտակցության ամրապնդման զարգացումն է հանգեցրել «սկզբում ԽՍՀՄ փլուզմանը, այնուհետեւ ժամանակակից Ռուսաստանի ներսում միջազգային հակամարտություններին»: ՌԼԴԿ առաջնորդն առաջարկել է խստացնել Կովկասյան տարածաշրջանի երկրների հետ վիզային ռեժիմը , որպեսզի Ռուսաստանի ներսում «քիչ ասիացիներ լինեն»: