3 մարտի 2012 - 09:22 AMT
Ապրիլի 3-ին Երևանում ելույթ է ունենալու աշխարհահռչակ «Տոկիո» լարային քառյակը

«Երևանյան հեռանկարներ» 13-րդ փառատոնը մեկնարկելու է ապրիլի 3-ին` «Տոկիո» լարային քառյակի համերգով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց փառատոնի մենեջեր Սոնա Հովհաննիսյանը: Այս լարային քառյակը յուրահատուկ է նրանով, որ նրանք Ստրադիվարիուսի 4 ջութակներով են նվագում, և այն նաև կոչվում է «Պագանինիի քառյակ»:

Պագանինին նվագել է բոլոր այդ չորս գործիքների վրա և ունի բազմաթիվ ստեղծագործություններ, հենց այդ գործիքների վրա գրած: Գործիքները պահպանվել են Վաշինգթոնի Կորպորանտ պատկերասրահում, որտեղից ճապոնական «Նիպոն» հիմնադրամը ձեռք է բերել դրանք և տվել աշխարհի լավագույն քառյակներից մեկին` «Տոկիոյին»: «Դա բացառիկ բան է Հայաստանում նրանց տեսնելը», ասաց Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նաև հավելեց, որ փառատոնի շրջանակում տեղի է ունենալու նաև դաշնակահար Եվգենի Կիսինի համերգը: